Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհին․ 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված վայրում 10-ից ավելի վթարների հետևանքով տուժած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկողը ճանշինականները չեն կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող