Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հայտնում է Ռիա Նովոստին։
«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլի անցկացումը»,-ասել է Բայրամովը։