ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է Ֆիլիպ Ռիքերի հայաստանյան այցը
ՀայաստանԿովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում․ տեղեկացնում են ՀՀ ԱՄՆ դեսպանությունից։
«Դեսպան Ռիկերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրությունում։