ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2558 խախտում
ՀասարակությունԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2558 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 30 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 28 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 94-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 4 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։