Հնդիկ տղամարդը ձերբակալվել է երկվորյակ քույրերի հետ ամուսնանալուց հետո
ԱյլՀնդկաստանում 36-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ամուսնացել է երկվորյակ քույրերի հետ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Դեռ մանկուց քույրերը գրեթե ամեն ինչ կիսել են իրար միջև։ Արդեն հասուն տարիքում նրանք աշխատանքի են գնացել նույն ՏՏ ընկերությունում։ Եվ հետո որոշել են ամուսնանալ նույն տղամարդու հետ:
Երկվորյակներից մեկը ծանոթացել է մի տղամարդու հետ, իսկ երբ բանը հասել է հարսանիքին, աղջիկը նրան առաջարկել է ամուսնանալ նաև իր քրոջ հետ։ Փեսան չի մերժել։
Հարսանիքին հրավիրված է եղել 300 մարդ, կողմերից ոչ մեկը դեմ չի եղել ամուսնությանը։
Սակայն հաջորդ օրը տեղի բնակիչներից մեկը փեսայի դեմ դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ անօրինական ամուսնության համար, որից հետո նրան բերման են ենթարկել։
Նշվում է, որ քույրերը նույնպես կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: