Զբոսաշրջիկների թիվն ավելացել է. 2019-ի տվյալները գերազանցել ենք
Հայաստան2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1.54 միլիոն մարդ է եղել: Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեից։
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն` 2019 թվականի նոյեմբերին գրանցված 140 376 այցելության դիմաց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85 762 այցելություն: