Կանանց և տղամարդկանց սրտերը տարբեր կերպ են արձագանքում սթրեսին. գիտնականներ
Գիտություն և ՄշակույթԿալիֆորնիայի Դևիսի համալսարանի գիտնականները մշակել են սրտի պատկերման տեխնիկա, որը ցույց է տալիս, որ կանանց և տղամարդկանց սրտերը տարբեր կերպ են արձագանքում սթրեսի հորմոնին՝ նորադրենալինին: Հետազոտությունը հրապարակված է Science Advances ամսագրում։
Գիտնականներն օգտագործել են գենետիկորեն ձևափոխված մկներ։ Նրանց սիրտը լույս է արձակել քիմիական ռեակցիայի ժամանակ, որն ուղեկցում է մարմնի արձագանքը նորադրենալինին: Այս հորմոնը մասնակցում է «կռվելու կամ փախչելու» ռեակցիային, որի ժամանակ օրգանիզմը մոբիլիզացվում է սպառնալիքը վերացնելու համար։
Արդյունքները ցույց են տվել, որ արու և էգ մկների սրտերը սկզբում նույն կերպ են արձագանքել նորադրենալինի ազդեցությանը: Այնուամենայնիվ, կնոջ սրտի որոշ հատվածներ ավելի արագ են վերադառնում նորմային, քան տղամարդունը, ինչը հանգեցնում է սրտի էլեկտրական ակտիվության տարբերությունների և ինչը սերտորեն կապված է առիթմիայի որոշ տեսակների հետ:
Գիտնականները դեռ հստակ չգիտեն, թե ինչ են նշանակում իրենց գտած տարբերությունները, բայց հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու են տղամարդկանց և կանանց մոտ առիթմիաները տարբեր կերպ զարգանում, ինչպես նաև ինչու են նրանք տարբեր կերպ արձագանքում դեղամիջոցներին: