Շատ դաժան ձևով տապալվելու է նաև իր գլխավոր օրակարգը՝ իշխանության պահպանումը․ Մեսրոպ Առաքելյան
Բլոգոսֆերա«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը ունի մեկ օրակարգ՝ սեփական իշխանության պահպանման օրակարգը։
Հետևաբար, օրինակ խաղաղության օրակարգին, ԵՄ անդամակցությանը կամ ՀԱՊԿ-ից դուրս գալուն վերաբերվում է այնպես, ինչպես Փանիկ գյուղի մշակույթի տան վերանորոգմանը։ Այսինքն բացառապես ներքին սպառման նպատակով՝ սեփական վարկանիշի համար։
Արդյունքում, ինչպես բոլոր օրակարգերը հերթով տապալվում է, շատ դաժան ձևով տապալվելու է նաև իր գլխավոր օրակարգը՝ իշխանության պահպանումը»։