Լոս Անջելեսում հրդեհների պատճառով մոտ 35 հազար տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրականության
ԱշխարհԼոս Անջելեսի մոտ 35․000 տուն և ձեռնարկություն ներկայումս հոսանքազրկված է հրդեհների պատճառով, տեղեկացնում է Power outage.us կայքը, որը հետևում է էլեկտրամատակարարման խափանումներին:
Ըստ վերջին տվյալների, Հարավային Կալիֆորնիայում Edison ընկերության շուրջ 18․400 բաժանորդ, ինչպես նաև Լոս Անջելեսի ջրամատակարարման և էներգամատակարարման վարչության մոտ 16․100 բաժանորդ և Pasadena Water and Power-ի մոտ 100 բաժանորդ մնում է առանց էլեկտրականության: