Երբեք մի խաղացեք ֆուտբոլ Քոնոր Մաքգրեգորի հետ, դա վտանգավոր է
ՍպորտՔոնոր Մաքգրեգորը մասնակցել է Իռլանդիայի սիրողական լիգայի խաղին՝ իր դուբլինյան Black Forge բար-սրճարանի թիմի կազմում:
Թվում է, որ հանդիպման բոլոր մասնակիցները զղջացել են, որ հրավիրել են MMA-ի աստղին խաղադաշտ:
Սոցիալական ցանցերում տարածվում են խաղի կադրերը, որտեղ մարտիկը բոլորովին չի խնայում մրցակիցներին:
Քոնորի ակումբը զբաղեցնում է երկրորդ տեղը Իռլանդիայի բազմաթիվ սիրողական լիգաներից մեկի մրցաշարային աղյուսակում, թիմը հաղթանակ է տարել այս մրցաշրջանում անցկացրած յոթ խաղերից չորսում:
Մաքգրեգորը մանկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, խաղացել կիսասիրողական ակումբներում, բայց ի վերջո ընտրել է մեկ այլ սպորտաձև: Իռլանդացին չի թաքցնում իր սերը «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ, և 2021 թվականին նա նույնիսկ հայտարարել էր, որ ցանկանում է գնել «Կարմիր սատանաներին»: Կոնորը իր կուռքը համարում է հայրենակցին՝ Ռոյ Քինին:
Աղբյուրը՝ Armsport.am: