Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու օգնություն ցուցաբերել
ՀասարակությունՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները հունվարի 11-12-ը ահազանգեր են ստացել Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։