Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Պուտինի հետ հանդիպման համար․ Թրամփի խորհրդական
Հասարակություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար։
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ուոլցը ABC-ին։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ հեռախոսային բանակցություններ։
«Մենք դեռ չենք սահմանել դրա ստույգ շրջանակը»,- նշել է նա՝ պատասխանելով Թրամփի, Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորության և ձևաչափի մասին լրագրողների հարցին։
Աղբյուր` 24news.am


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու