Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Գասպարյան Վովա-ոստիկանապետը մեկ տարեկան է. Արդարացվա՞ծ էր արդյոք նշանակումը

Վերջին լուրեր

Ուղիղ մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից հանկարծակի ազատվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նախագահը որոշեց, որ արդեն եկել է Գասպարյան Վովայի ժամանակը: Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ:

Գասպարյանի նշանակումն իրարամերժ գնահատականներ առաջ բերեց: Վովան այն մարդն էր, ով դեռ շատ երիտասարդ տարիքում մտավ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի շրջապատ: Հետո արդեն Սիրադեղյանին այցելելիս ճարպիկ երիտասարդին նկատում է սպարապետ Վազգեն Սարգսյանը: Գասպարյան Վովան «անցում է կատարում» Վազգեն Սարգսյանի շկոլա, իսկ հետո արդեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո իր ձեռքում կենտրոնացնում է Ռազմական ոստիկանության կառույցը՝ այն վերածելով անառիկ ամրոցի:

Գասպարյան Վովան, փաստորեն, այն անձնավորությունն է, որի կայացման գործում որոշակի դերակատարություն են ունենում Հայաստանի երրորդ հանրապետության երեք առանցքային դեմքերը՝ Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնը Գասպարյանի տարիներ շարունակ փայփայած երազն էր: Գալիս է ժամանակը, և կազմակերպվում է «օպերացիան»: Ռազմական ոստիկանության պետ Գասպարյանը նշանակվում է պաշտպանության փոխնախարար, նրան ընձեռվում են լայն լիազորություններ: Փոխնախարարի ձեռքում են կենտրոնացվում բանակին առնչվող իրավական բոլոր կառույցները՝ ՊՆ քննչական, Զինդատախազություն, Ռազմական ոստիկանություն: Դա այն շրջանն էր, երբ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարումը մազից էր կախված: Բանակում օրը մեջ սպանություններ ու ինքնասպանություններ էին՝ գումարած ներքին ինտրիգները, ինչի արդյունքում հասարակական դժգոհությունն ու լարվածությունը հասել էին գագաթնակետին. բոլոր մեղադրանքներն ուղղվում էին միայն ու միայն նախարարին, Օհանյանին մեղադրում էին թուլության մեջ, պահանջում նրա անհապաղ հրաժարականը: Թվում էր, թե Օհանյանի թվացյալ թուլության կողքին կարող է շահել հենց Գասպարյանը՝ իր ուժեղ բռուցքով, և օգտվելով իրավիճակից՝ զավթել պաշտպանության նախարարի աթոռը: Սակայն հենց այստեղ է, որ Վովան կատարում է իր ձիով քայլը ու հաղթող դուրս գալիս:

Ի տարբերություն բանակային վերնախավում ինտրիգներ հյուսողների՝ նա կանգնում է Սեյրան Օհանյանի կողքին, և սկսելով անխնա ու բաց պայքար տանել բանակում տիրող ապօրինությունների դեմ՝ որոշ ճիշտ քայլերի շնորհիվ մեղմացնում լարվածությունը: Ռազմական ոստիկանության պետը կարծեք թե ապացուցում է, որ կարող է դիմանալ գայթակղությանը, վստահելի է, մի խոսքով, բոլոր խաղերը խաղացած Սերժ Սարգսյանը, շատ ավելի լավ իմանալով Գասպարյան Վովայի ով լինելը, որոշում է, որ եկել է ՎՈՎԱՅԻ ժամանակը:

Արդարացվեց արդյո՞ք նախագահի որոշումը: Ի՞նչ տվեց ՀՀ-ին Գասպարյան Վովայի նշանակումը:

Նոր ոստիկանապետը, գալով համակարգ, առաջին հերթին սկսում է աննախընթաց, պատմության մեջ հավասարը չունեցող կադրային ջարդ. «նախարարությունից մանիկյուրի հոտ չպիտի գա», «ոստիկանությանը «անշարժ գույք» հարկավոր չէ», «մեզ պետք չեն ոստիկան գաստրալյորներ ու տուրիստներ». ոստիկանապետը սկսում է «մլիցա-պեպելնիցաներից» հայ ոստիկանի կերտման, թվում է, թե անհնարին գործը: Անցել է մեկ տարի, սակայն կադրային ջարդ կոչվածը չի դադարել, հակառակը՝ շարունակվում է նույն թափով. կան ոստիկանության բաժանմունքներ, որտեղ պետը փոխվում է անգամ երեք ամիսը մեկ: Անպատժելիության սինդրոմով տառապող հաբռգած ոստիկանների համար Գասպարյանը դառնում է գիշերվա երազ. հայտնի է, որ նրա մոտ ծանոթություններ, ախպերություն և այլն չի անցնում. ով մեղանչում է, պատժվում է անխնա: Ոստիկանությունում չեղյալ են հայտարարվում բոլոր տեսակ «զիզի-բիզիությունները». երգել-պարելուն, տարբեր տեսակի՝ իրենց հիմքում փող ուտող միջոցառումներին վերջ է տրվում, գումարներն ուղղվում են ոստիկանների հավելավճարներին ու պարգևատրումներին: Շատերի մոտ ժպիտ առաջացնող, ժողովրդի կողմից «հրեշտակ-ոստիկաններ» անունը ստացած հատուկ խմբի ստեղծումը ևս նորություն էր, որի նպատակը գոնե արտաքնապես, գոնե գեղեցիկ աղջիկների միջոցով հասարակության մեջ արմատացած ոստիկանի բացասական կարծրատիպը կոտրելն էր: Իսկ դա, համաձայնե՛ք, այդքան էլ հեշտ գործ չէ: Ոստիկանությունը սկսում է աշխատել հնարավորինս բաց, ոստիկանության աշխատանքի ամենօրյա իրազեկումները նույնպես կարելի է դրական տեղաշարժերի շարքը դասել: Մի խոսքով, մեկ տարվա կտրվածքով կատարված դրական տեղաշարժերը երևի թե քիչ չեն, սակայն դրանց թվարկումը թողնենք «սազանդարներին», որոնց քանակը մեզ մոտ երևի թե քիչ չէ. մեր նպատակը աշխատանքի օբյեկտիվ գնահատականն է՝ հանուն պետության ու ժողովրդի:

Այս ամենով, իր արած-չարածով հանդերձ՝ Գասպարյան Վովան շարունակում է ունենալ այն, ինչ ունի: Ոստիկանություն, որի ընդամենը մեկ ստորաբաժանումը՝ ԳԱԻ կոչվող խայտառակությունը, որի գերխնդիրը ոչ թե երթևեկության անվտանգություն ապահովելն է, այլ քաղաքացիների թալանը, ստիպում է, որ անարդարության հանդիպող քաղաքացիներն ամեն անգամ մի քիչ ուրիշ կարգի «լավով» հիշեն նաև իրեն՝ ՀՀ ոստիկանապետին: Ոստիկանությունը ա՛յն կառույցն է, որտեղ դեռ շատ ու շատ ոստիկաններ իրենց տեղում չեն, իսկ նրանց փոխարեն նոր ու արժանի կադրեր դեռ չկան: Ոստիկանությունը դեռևս ա՛յն կառույցն է, որտեղ քրեական գործեր կարող են հարուցվել միանգամայն անմեղ մարդկանց նկատմամբ, որտեղ քրեական գործերը, ըստ սովորության, քննվում են «երկուստեք»՝ միաժամանակ խաղալով երկու կողմի վրա էլ և ո՛ր կողմը որ ուժեղ գտնվեց կամ ո՛ր կողմից որ հնարավոր եղավ ավելի շատ «կպցնել», հօգուտ նրա էլ մեր փառապանծ ոստիկանները կարող են լուծել քրեական գործերը: Ոստիկանությունը ա՛յն կառույցն է, որին դիմելով՝ անգամ սովորական, թվում է թե պրիմիտիվ, ոչ բարդ խնդիրների պարագայում մարդը փոշմանում է, հոգեպես ճնշվում և շարունակում մտածել՝ «մլիցեքից ինչքան հեռու, էնքան լավ»: Եվ վերջապես, ոստիկանությունը ա՛յն կառույցն է, որի հանդեպ վստահությունը Գասպարյան Վովա ոստիկանապետը դեռ պե՛տք է կարողանա նվաճել, եթե իհարկե, դա երբևէ որևէ մեկին հաջողվի:

Այս ամենը, բոլոր ոչ հաճելի նյուանսները ևս դեռ երկար կարելի է թվարկել, սակայն հաշվի առնելով, որ ամեն դեպքում մեկ տարին որոշ առումով տոն է՝ զերծ մնանք ոստիկանապետի տրամադրությունը փչացնելուց, հատկապես, որ իր համակարգի կեղտերը ինքը մեզանից էլ լավ գիտի: Այնպես որ ՀՀ ոստիկանապետը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որի համար անհրաժեշտ կլինեն ամուր նյարդեր, որպեսզի կարողանա դիմակայել ամեն տեսակ հակազդեցություններին և օբյեկտիվություն՝ քննադատությունները պատշաճ բարձրության վրա ընդունելու, գնահատելու ու դրանց մեջ բարձրացվող հարցերին լուծում տալու համար: Իսկ որոշ չափով հասկանալով Գասպարյան Վովայի խառնվածքը՝ կարելի է անգամ վստահ ասել, որ շարքային ոստիկանապետ լինելն այնքան էլ նրա համար չէ. դժվար թե նա բավարարվի ՀՀ ոստիկանապետերի շարքում էնքան որ տեղ զբաղեցնողի կարգավիճակով։ Վովայի երազանքը երևի թե թիվ մեկ ոստիկանապետ դառնալն է, ա՛յն ոստիկանապետը, ում շնորհիվ միլիցիան վերջապես կձերբազատվի իր նեգատիվ ամպլուայից: Իսկ դրա համար դեռ երկար ու քրտնաջան աշխատանք է հարկավոր:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված