Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները
Արտակարգ Պատահար
Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված):
Այս մասին լրատվանիջոցներին հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է։
Բոլորը գտնվում են բժիշկների հսկողության և ուշադրության տակ։
Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Աղին բնակավայրի տարածքում բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 զոհ կա, երկուսը՝ երեխաներ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան