Եվրոպայում չեն հավատում Թրամփի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ սպառնալիքներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ ամերիկյան զորքերը Եվրոպայից դուրս բերելու վերաբերյալ, ուշադրության արժանի չեն։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի Վաշինգտոն այցից հետո, հաղորդում է Iltalehti-ն։
«Մենք սա տեսել ենք բազմիցս վերջին մեկ տարվա ընթացքում. Թրամփի ելույթները իսկապես կոշտ են, ինչպես նաև նրա սպառնալիքները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն չափազանց շահագրգռված է Եվրոպայում մնալով», - հայտարարել է Օրպոն։
Ֆինլանդիայի վարչապետը նաև կրկնել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն Կոնգրեսը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան