Հորմուզի նեղուցով անցնող նավերի մեծ մասը կապված է Իրանի հետ
Իրան
Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցումը դեռևս լիարժեք չի վերականգնվել, իսկ գրանցվող երթևեկության հիմնական մասը կապված է Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նավերի տեղաշարժը հետևող հարթակների տվյալներին։
Տվյալների համաձայն՝ Իրանի ջրային տարածքը լքել են մի քանի նավթատարներ և մեկ բալկեր՝ երկաթի հանքաքարով դեպի Չինաստան։ Միևնույն ժամանակ, նեղուցում գտնվող նավերի մեծ մասը շարունակում է մնալ խարիսխին՝ չարձագանքելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարին։
Փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ մատակարարումների խաթարումը ազդում է գլոբալ էներգետիկ շուկաների վրա։ Ավելի վաղ ԱՄԷ-ի պետական նավթային ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ նեղուցը շարունակում է փակ մնալ բազմաթիվ օտարերկրյա նավերի համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան