ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Ղազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասին Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները 

Baku.TV-ի ռեպորտաժի մասին․ հայաստանցիները դարձել են Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ

Հասարակություն

civilnet.-ը գրում է․

Ադրբեջանական իշխանամետ Baku.TV օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Տեսանյութում տեսակետ հայտնող Կապանի «Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ փողոցում իրենց մոտեցել են երկու հոգի, ներկայացել են որպես բլոգեր՝ մեկը եղել է օպերատորը, որը խոսել է հայերեն, իսկ մյուսը լրագրող էր՝ խոսափողով ռուս աղջիկ, որը խոսել է ռուսերեն։ Մարտիրոսյանը պատմում է՝ հետաքրքվել է, թե ինչ բլոգ են ներկայացնում, սակայն այդ անձինք խուսափողական պատասխան են տվել՝ հայտնելով, որ ուղղակի հարցումներ են անում։ Եվ կինը պատասխանել է համայնքի մասին հարցերին՝ անդրադառնալով նաև հանքի՝ համայնքի վրա ունեցած ազդեցությանը։

Ռեպորտաժում ներկայացվում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքը։ Վերջինիս, սակայն, ոչ թե պատահական դրսում են նկարել, այլ երկար աշխատանք են տարել՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար։

Զարաֆյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով դիմում էր ստացել Նատալյա Խոխլովա անունով անձից, որը ներկայացել է ռուսական bloknot.ru պարբերականից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։

Ուսումնասիրել են bloknot.ru-ի կայքը, որը բավականին երկար տարիներ գործունեություն է իրականացրել, ինչն էլ շատ կասկածներ չի առաջացրել։

Oգոստոսի 3-ին հանդիպել են Երևանում և կենդանի զրույց ունեցել։

«Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշում է Զարաֆյանը՝ ընդգծելով, որ հարցազրույցի այդ հատվածում Նատալյա Խոխլովային ներկայացրել է բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին, որն էլ հայտնվել է Baku.TV-ի ռեպորտաժում։

Bloknot.ru-ում այս հարցազրույցը այդպես էլ չի հայտնվել։

Իր հարցազրույցի՝ Baku.TV-ում հայտնվելը մեծ զարմանք է հարուցել Զարաֆյանի մոտ։ «Իմ խոսքերը ծաղկաքաղ են արված և աղավաղված։ Հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է և ադրբեջանական տեսանյութում հարմարեցված է Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը՝ ուղղված Հայաստանի դեմ»,- նշում է Զարաֆյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց նաև bloknot.ru-ի հեղինակների ցանկը, որտեղ Նատալյա Խոխլովա անունով լրագրող չկա։ Նման անուն-ազգանունով հեղինակի նյութեր այդ կայքում ևս առկա չեն։ Բաց աղբյուրներում Նատալյա Խոխլովա անունով մեկ լրագրող կարելի է գտնել, որը, սակայն, ըստ Զարաֆյանի, նույն անձը չէ։

Զարաֆյանը նամակ-դիմում է հղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածը։

«Խնդրում եմ Ձեզ կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի հետաքննվի քաղաքացի Նատալյա Խոխլովայի գործունեության այս ասպեկտը, որը ռուսական անձնագրով մուտք է գործել Հայաստան, ինչպես նաև «Բլոկնոտ» պարբերականի։ Նրանք ամբողջությամբ պատասխանատու են խարդախությամբ հարցազրույց ստանալու համար, որը կեղծվել և օգտագործվել է հակահայկական տրամադրություններ հրահրելու համար, ինչպես նաև դարձել է կեղծ տեղեկությունների տարածման աղբյուր»,- գրել է բնապահպանը։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել bloknot.ru-ի խմբագրության հետ՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են եղել կատարվածի վերաբերյալ, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Մենք խմբագրություն գրավոր հարցում ենք ուղղել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Ամենադիտված