Գյումրիում բախվել են Audi e-tron-ն ու Kawasaki մոտոցիկլը, որը բաժանվել 2 մասի․ 24-ամյա մոտոցիկլավարը մահացել է
Чрезвычайный случай
Այսօր ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը: Հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի:
Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած մոտոցիկլավարը Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռոման Մանուկյանն է:
