Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների 

«Չբավարարված» վարչապետի ու «չծակվող» նախարարների անպտուղ «վիրահատությունները»

Վերջին լուրեր

Հինգ տարի... ահա այն ողջ ժամանակահատվածը, որը տրվում է ժողովրդական արդար ու թափանցիկ ընտրություններում իշխանության գլուխ եկած նախագահին երկիրը կառավարելու և առաջխաղացումը ապահովելու համար, մի խոսքով երկրում ամորտիզացիայի շրջանից խուսափելու համար։ 2008-ին միջազգային հանրության, ինչպես նաև դիտորդների գնահատականներով, հենց այդպիսի ընտրության արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը վստահվեց Սերժ Սարգսյանին։ Եվ ահա, արդեն անցել է վերոնշյալ հինգ տարին ու ինչպես ենթադրվում էր, Սերժ Սարգսյանի առավել ակտիվացման փուլը վերջին տարվա սեպտեմբերի 15-ին արդեն մեկնարկել է կառավարությունում հրավիրած սկանդալային խորհրդակցությամբ։

Այն, որ Սերժ Սարգսյանի կատարմամբ խորհրդակցությունները դեռ կշարունակվեն մեկը մյուսի հետևից մինչև նախագահական ընտրություններ, կասկածի տեղիք չի տալիս, բայց չի կարելի չնշել, որ Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում էլ հրավիրել է խորհրդակցություններ. այդ մասին հուշում է նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունների քանակը, նրանցից մի քանիսում գնահատականները ոլորտներին ունեն նույն կոշտությունը, մի մասում էլ ավելի մեղմ են, սակայն ուշագրավն այն է, որ խիստ խորհրդակցությունները գրեթե միշտ համընկնում կամ գոնե նվազագույնը նախորդում են որևէ ընտրության կամ պարզապես երկրում տիրող լարված իրավիճակին։ Այսինքն՝ ըստ վիճակագրության՝ Սերժ Սարգսյանը միշտ էլ նկատել, գրանցել և համապատասխան կարգադրություններ տվել է, սակայն այս վերջին շրջանում այդ ամենն ավելի ագրեսիվ ու նյարդային դեմքի արտահայտությամբ է անում՝ ամենայն հավանականությամբ հասկանալով, որ այս հինգ տարիների ընթացքում համապատասխան ուշադրության իր նկատողությունները չեն արժանացել և ոչ մի շոշափելի փոփոխություն դրանցից հետո չի նկատվել։ Եթե խոսենք Դերենիկ Դումանյանի լեզվով, իրոք դրանց կարող ենք տալ «կոռուպցիայի ոլորտում կոնսերվատիվ բուժումներ» անվանումը։ Ահա, երբ ընտրություններին մնացել է մի քանի ամիս, հանկարծ պարզվեց, որ ժամանակն է եկել վերջ տալու «դեղերի ընդունմանը» և անցնել վիրահատական մեթոդներին։ Այս մասին առաջինը խոսեց «չբավարաված» Տիգրան Սարգսյանը, ով հերթական անգամ դժգոհում էր նախագահի հրահանգով այս անգամ կոռումպացված լինելու փաստից։

Այն, որ այսօր ողջ պետհամակարգը վխտում է կոռուպցիա կոչվող ճահճում, գախտնիք չէ ՀՀ-ի տարածքում ցանկացած շնչող օրգանիզմի համար, առավել ևս՝ քաղաքական գործչի, բայց թե ինչու հենց հիմա բոլորը տոգորվեցին կոռուպցիայի «ցավով», ակնհայտ է, իշխանության վերարտադրման ձայնն է կանչում, ստիպված են։ Ինչպես օրինակ, Դերենիկ Դումանյանը բացեիբաց հայտարարեց, որ ինքը գիտի կոռումպացված պաշտոնյայի անուն, բայց չի ասում՝ «Գիտեմ անուն չեմ տա»։ Նույն կերպ պաշտոնյաները կարող են «մարդա մեկի անուն տալ». հավատացե՛ք այդ դեպքում գոնե վիրահատությունից կարելի է խուսափել։

Հատուկ «չծակվողների» համար հիշեցում՝ «Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով», նրանց համար, ովքեր տեղյակ չեն, հստակեցնեմ՝ սա ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածն է։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ բոլորը գիտեն բոլորին, սակայն բարձրաձայնելու ցանկություն չկա... ինչո՞վ է դա պայմանավորված. հնարավոր է նրանով, որ բարձրաձայնելու պարագայում մեղադրվող կողմն էլ բացահայտումներ կանի մեղադրողի մասին։ Ի դեպ, այս պարագայում ստեղծված իրավիճակից կարող է օգտվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով չնայած ծանրաբեռնվածության ամենաբարձր աստիճանին (հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրահանգով բոլոր կարճված գործերը ենթարկվելու են վերաքննության), կարող է բարձրացնել վարկանիշն իշխանությունների մոտ։ Այսպիսով, ժամանակավրեպ բնույթ կրող ինքնաբավարարման խնդիրը մնում է քաղաքական գործիչների ամենօրյա օրակարգում՝ նահանջ չապրելով անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատողությունների, հանձնարարականների ու դիտարկումների առկայության պայմաններում։

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Ամենադիտված