Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացել են ինքնակամ
Իրավունք
Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին ինքնակամ ներկայացել է Նորատուս գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդ, որն անցած տարվանից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ինքնակամ ներկայացել է մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 63-ամյա մի տղամարդ, որը հունվարի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսանենգ ապրանք ներմուծելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում