Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը
Սպորտ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում ապրիլի 11-12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին 22 երկրի ավելի քան 550 մարզիկ կմասնակցի:
Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյում:
Մրցումները կանցկացվեն Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում: Ապրիլի 11-ին՝ ժամը 17:30-ին, նախատեսված է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ: Երևանում են տեղի ունեցել նաև 2024 և 2025 թվականների գավաթի խաղարկությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում