Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 

Իշխանությունների հակաարցախյան օրակարգի շարունակականությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը նախ ռազմական ագրեսիայի զոհ դարձավ, ապա հայաթափվեց։ Շատերը հատկապես գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում ուղղակի անհավանական են համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը։ Շեշտում ենք, ոչ թե վերադարձի հնարավորությունը, այլ այս իշխանությունների օրոք այդ հարցի բարձրացումը: Պատահական չէ, որ մերձիշխանական շրջանակներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր խաղաղության պայմանագրում արցախահայերի հնարավոր վերադարձի մասին խոսք չկա և չի կարող լինել։ Բայց եթե խաղաղության պայմանագրով կամ այլ փաստաթղթով անդրադարձ չի կատարվում արցախցիների թեմային, ապա դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ընդհանրապես փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը։

Եթե Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա արդյունքում փակվեց Արցախի ինքնորոշման թեման՝ վերածվելով ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության թեմայի, ապա սպասվող խաղաղության պայմանագրով փակվելու է նաև արցախահայության իրավունքների և անվտանգության թեման։ Այս պարագայում մասնավորաբար հարց է ծագում, թե ինչ է լինելու Հայաստանում գտնվող Արցախի կառավարության, խորհրդարանի և մյուս կառույցների հետ։ Միջանկյալ նշենք, որ Մայր Աթոռը օրերս որոշեց պահպանել Արցախի թեմը։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն տարբեր խողովակներով ակնարկում են այն մասին, որ ազգային անվտանգության համատեքստում սխալ է Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, այդ թվում՝ նաև վտարանդի կառավարության տեսքով։

Ճիշտ է՝ եկեղեցին անջատված է պետությունից ու կարող է իր կառույցներին վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց հետաքրքիր է, որ բազմաթիվ, հատկապես համահայկական շահերին վերաբերող թեմաներում եկեղեցու և այս իշխանությունների մոտեցումները գրեթե միշտ հակասում են։ Իշխանությունները ձգտում են մինչև վերջ տանել իրենց հակաարցախյան օրակարգը ու լուծարել նաև Արցախի կառույցները։ Այն հարցում, թե ինչ ճակատագիր պիտի ունենան Արցախի պետական ինստիտուտները, որոնք, ի դեպ, տարիներ շարունակ ավելի կայացած են եղել, քան նույն Ադրբեջանի համապատասխան ինստիտուտները, թե ինչքանով է նպատակահարմար կամ աննպատակահարմար արցախյան կառույցների պահպանումը, կան տարաբնույթ կարծիքներ։ Բայց դրանք հիմնականում վերաբերում են դրանց պահպանման եղանակներին՝ ի տարբերություն իշխանությունների, որոնք արմատապես դեմ են դրան: Հասկանալի է, որ այդ կառույցների պահպանումը նպատակահարմար է այն պարագայում, երբ դրանք խնդիր կլուծեն և ընդամենը ձևական նշանակություն չեն ձեռք բերի։ Նախ՝ նման կառույցները կարող են պետք գալ արցախահայության հետ աշխատանքները կոորդինացնելու և նրանց մեկ հարկի տակ հավաքելու տեսանկյունից։

Արցախցիները նաև ներքին վստահության ու ապահովության կարիք ունեն, որպեսզի մնան Հայաստանում և չբռնեն արտագաղթի ճանապարհը։ Մյուս կողմից էլ՝ Արցախի կառավարությունը պետք է առաջ մղի պահանջատիրության թեման՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ իրենց խնդիրը լուծված չէ։ Ու կարևոր է, որ արցախյան կառույցները կոնկրետ գործոն դառնան, երբ նրանց հետ գործընկեր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները կհանդիպեն ու կարձանագրեն Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները և արցախահայության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ այդ առումով ևս ՀՀ գործող իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, եթե ավելին չասենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն
Ամենադիտված