Աբխազիայի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ)
ՏեսանյութերԱբխազիայում ցուցարարներն ամբողջությամբ շրջափակել են կառավարության շենքը, որտեղ գտնվում են երկրի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը։ Այս մասին հայտնում է Rbc-ն։
Շենքը հսկող ուժերը չեն դիմադրել, իսկ արբերականը ցուցարարների թիվը գնահատում է մի քանի հազար մարդ։ Խորհրդարանի շենքը լքել են խոսնակ Լաշա Աշուբան և փոխնախագահ Աստամուր Արշբան։
Շենքերը գտնվում են Սուխումում։ Դրանցից մեկում գտնվում է երկրի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը, իսկ կողքին՝ Աբխազիայի կառավարությունը։
Ցուցարարները նախապես կոտրել են դարպասն ու մտել համալիր, հնչել են կրակոցներ։ Նրանք պահանջում են չեղարկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)