Վրաստանն առաջարկել է միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Արտաքին ՔաղաքականՎրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այդ մասին Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
«Եթե Վրաստանում կա շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ էլ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը, եթե կա համապատասխան հետաքրքրություն։ մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկելու մեր երկու հարևան երկրներին՝ Ադրբեջանին ու Հայաստանին»,- ասել է Կոբախիձեն։