Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասին Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակով Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում Տավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Նոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-ն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայից Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով Թբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում Բերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով 

Փողոտ ծրագրի՝ փոշոտ ապագան․ ՔՊ–ականի ազգականի շահն ու սարի փոշիացումը․ irakanum.am

Քաղաքական

Irakanum.am-ը գրում է․

Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ վարչական շրջանում դեռ կեսօրից մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Համայնքում հանրային լսումներ էր հրավիրված։ Պարզվում է «Օրդ գրուպ» ընկերությունը, որ մի ժամանակ այս համայնքում ցեմենտի նոր գործարան էր ուզում կառուցել, հիմա էլ աչք է դրել Կարմիր սարի վրա ու այն ամեն գնով ցանկանում է հանքավայրի վերածել։ Թվով չորորդ հանրային լսումն էր, ու սա էլ կանցներ անաղմուկ ու համայքների բնակիչներից թաքուն, եթե վերջին օրը մի քանիսն այդ մասին չիմանային։ Գինեվետ, Այգեզարդ, Նոր ուղի և ազդակի համարվող մի շարք գյուղերի բնակիչեր դեմ են սարը հանքի վերածելու  ծրագրին։ Նեղ շրջանակներ փող են ուզում աշխատել իրենց առողջության հաշվին և որ ամենավատն է առաջացնում են բնապահպանական մեծ ռիսկեր, եկել են ասելու, թույլ չեն տա սարից փող քաշեն։

Չնայած այն հանգամանքին, որ բնակիչները մեկ ժամ շուտ էին եկել համայքապետարան, պարզվում է ներսում արդեն տեղ չկա։ Ոստիկանները ներս էին թողնում միայն նրանց, ովքեր կողմ էին որ համայնքում հանքավայր լինի։ Այս ամբողջ գործընթացը կանոնակարգում էր Վեդիի համայնքապետարանի գյուղվարչության պետը, ով ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ազգականն էր։ Վեճ սկսվեց ոստիկանների և հավաքվածների միջև։

Ներսում ևս իրավիճակը խիստ լարված էր։ Շամո Բաքոյան ով իսկզբանե հայտարարեց, թե ինքն է այստեղ որոշում ով որտեղ նստի, երբ հարց տա, պարբերաբար տեղից վեր էր կենում և խլում միկրոֆոնը այն մարդկանց ձեռքից, ովքեր եկել էին հստակ ասելու բնապահպանական աղետի առաջ կկանգնեն, եթե թույլ տան սարը ոչնչացնել։ Բայց պարզվում է համայքային իշխանությանն այս ամենը քիչ է մտահոգում։

Նշենք, որ Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում, բայց նախապատվությունը տրվել է  «ՕՐԴ ԳՐՈՒՊ»–ին։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում նաև ցեմենտի գործարանի կառուցում, որից  տուժելու են բարձրարժեք գյուղատնտեսությամբ  հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Բաքոյանն ասաց, «Օրդ գրուպ»–ի հետ պայմանագիր ունեն, որ տասը տոկոսը կտրվի Վեդիի համայնքապետարանին։ Փողի հոտ են առել, ասաց բնակիչներից մեկը, ով մասնագիտությամբ բժիշկ էր։

Ու չնայած այն հանգամանքին, որ համայնքային իշխանությունը, «Օրդ գրուպ»–ի ներկայացուցիչները փորձում էին գունավոր ներկայացնել թե ինչ լավ կյանք կունենան այստեղ ապրողները, այս ամենը բնակիչների համար ոչ միայն համոզիչ չէր, այլև թոզ փչոցի էին համարում, մոտավորապես նույն թոզից, որն առաջանալու է հանքի ու ցեմենտի գործարանի բացումից։ Ոմանք ուզում են փողն ընտրել, որ ապագա ունենան, շատերն ասում են՝ փոշու մեջ ապագա չկա։ Իրենք մեծամասնություն են ու միանշանակ դեմ են։ Կդիմեն դատախազություն, գործադիր իշխանությանն ու հնարավոր բոլոր այն կառույցներին, որոնց մտագոհում է քաղաքացու ձայնը։ Համայնքում փորձ է արվում այն խլացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ Փաշինյան
Ամենադիտված