Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո «Ավան առողջության կենտրոն»-ում գողացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին․ Գարիկ Կարապետյան Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան 

450 թ․ Վարդան Մամիկոնյանի հաղթական ռազմերթն անցնում էր Բաքվի միջով․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է․ 
 
450 Թ. ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՌԱԶՄԵՐԹՆ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ ԲԱՔՎԻ ՄԻՋՈՎ
 
1573 տարի առաջ՝ 451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը։ Շատերը չգիտեն, որ հայոց և սասանյան բանակների միջև այդ մեծ կռիվը 4-6-րդ դարերում Առաջավոր Ասիայում և Եվրոպայում մղված խոշորագույն ճակատամարտերից մեկն է։ Այն նաև 5-րդ դարից հետո Հայկական բանակի տված ամենամեծ առանձին ճակատամարտն է, եթե նկատի ունենանք երկու կողմերի մարտադաշտ դուրս բերած ընդհանուր զորաքանակը՝ գրեթե 200,000 ռազմիկ (66,000-ը՝ Հայկական և առնվազն 120-130 հազարը՝ սասանյան բանակներում)։
 
Պատկերացնելու համար 449-451 թթ. հայկական բանակի վիթխարի ներուժը, բավարար է ընդամենը հայացք նետել 450թ. գարնանը նրա մեկ-երրորդ մասի անցած շուրջ 700-800-կիլոմետրանոց հաղթական ռազմերթին՝ Հայաստանից մինչև Դերբենդ՝ «Ճորա պահակ» կոչվող սահմանապահ մեծ ամրոցը։ Ի դեպ, Վարդան Մամիկոնյանի այդ փառահեղ մարտական երթուղին անցնում էր Ապշերոնի թերակղզով, գրեթե այսօրվա Բաքվի միջով (տե՛ս կից քարտեզը)։
 
Օտար կեղծարարները և նրանց երգը երգող փաշինյանական դպրոցական դասագիրքը (2023թ.) հերյուրում են, թե Ավարայրի ճակատամարտում հայերն իբր պարտություն են կրել։ Սա պատմական փաստերին, աղբյուրներին, ռազմական գիտությանն ու հայ պատմագիտության ձեռքբերումներին հակասող անհիմն տեսակետ է։ Ռազմական տեսության գերմանացի անզուգական դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի սահմանումով, հաղթանակի համապարփակ հասկացությունը ներառում է երեք հիմնական տարր.
1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները,
2) նրա բարոյական ուժերի նույնպիսի կորուստները,
3) այդ մասին պարտվածի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է պատերազմում իր ունեցած նախնական գլխավոր մտադրությունից։
Ավարայրում այս երեք նպատակներից և ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք տվեցին երեք անգամ ավելի շատ կորուստներ՝ 3544 սպանված (այդ թվում՝ ինը բարձրաստիճան զորահրամանատար) ընդդեմ 1036 զոհված հայ ռազմիկների։ Իհարկե, ռազմի դաշտում զոհվեցին նաև հայոց սպարապետը, ինչպես նաև 10 հայ բարձրաստիճան զորահրամանատար։ Բայց ամենակարևորն այն էր, որ պարսից զորահրամանատար Մուշկան Նիսալավուրտին չհաջողվեց ջախջախել Հայոց բանակը, որը, բաժանվելով չորս մասի, խույս տվեց հետապնդումից և արդեն երկրի խորքում անցավ զինված դիմադրության հաջորդ փուլին։ Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իր նախնական մտադրություններից Սասանյան արքունիքի հրաժարումով, այլև հայերին արված ևս մեկ չափազանց նշանակալից մի զիջումով, որը պատմագիտության մեջ աչքաթող է արվել։
Բանն այն է, որ 449 թվականին, երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրեցին հենց ամենասկզբում։ Իսկ ահա 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարդանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները՝ ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել առ այն, որ հայոց հողի վրա պարսկական զորքեր չեն տեղակայվելու։ Այսպիսով, Ավարայրում և առհասարակ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու հակագիտական։
Թեև Ավարայրի ճակատամարտն ավարտվել է մարտավարական ոչ ոքիով, ժամանակի ընթացքում այն վերածվել է հայոց ռազմավարական հաղթանակի հատկապես քաղաքական և բարոյագաղափարական առումներով։ Առանց Ավարայրի անհնար կլինեին 482-484 թթ. հայ-պարսկական պատերազմում Վահանանց ձեռքբերած հաղթանակներն ու Նվարսակի դաշնագիրը, որը Մարզպանական Հայաստանին շնորհեց չափազանց լայն ինքնավարություն ռազմական, իրավաքաղաքական և կրոնական-մշակութային ոլորտներում։
 
Վարդան Մամիկոնյանն իր ժամանակի լավագույն զորավարներից էր։ Նրա զորապետական տաղանդի համբավը թևածում էր և՛ Հայաստանում, և՛ սասանյան ու բյուզանդական արքունիքներում, և՛ միջինասիական ցեղապետություններում։ Առհասարակ, մեծ զորավարները նույնչափ հազվադեպ են ծնվում, որչափ մեծ գիտնականները կամ մեծ երգահանները։ Մեր միջնադարյան անվանի մատենագիրները՝ Մեսրոպ Վայոցձորեցին ու Վարդան Արևելցին հաղորդում են ռազմի դաշտում սպարապետ Վարդանի տարած հաղթանակների ընդհանուր թիվը՝ 42 հաղթանակ։ Պատկերացնելու համար, թե սա ինչպիսի տպավորիչ արդյունք է, կարելի է հիշել, որ համաշխարհային ռազմական պատմության ամենամեծ հանճարներից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը տվել է, ընդհա-նուր առմամբ, 60 ճակատամարտ՝ 49-ում հաղթելով, 8-ում պարտվելով, 3-ը՝ ոչ-ոքի ավարտելով։ Եթե հաշվենք միայն 449-451 թթ. Հայոց սպարապետի ընդհանուր ղեկավարությամբ իրականացված ռազմագործողությունների քանակը, ապա կունենանք մոտ 25-30 հաղթանակ։ Մնացած մեկուկես տասնյակ հաղթանակները նա ձեռք է բերել ավելի վաղ, հիմնականում՝ 441-449 թթ. Սասանյանների տերության արևելյան սահմաններում քուշանների դեմ մղված երկարատև պատերազմում, որին պարսկական բանակի կազմում մասնակցում էր նաև հայոց այրուձին՝ Վարդան սպարապետի գլխավորությամբ։ Իրանի հյուսիս-արևելքում մղված մի քանի խոշոր ճակատամարտերում պարսկական ընդհանուր բանակը, ամենայն հավանականությամբ, գլխավորել է հե՛նց Վարդան Մամիկոնյանը։
 
Եղիշեն Ավարայրի ճակատամարտին տվել է ճշգրիտ գնահատական. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»։ Եղիշեի այս ամփոփումը նմանվում է Նապոլեոնի՝ Բորոդինոյի ճակատամարտին հետագայում տված գնահատականին. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն էր, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիներն իրենց արժանի ցույց տվեցին՝ հաղթանակ տանելու, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»։ Եղիշեի և Նապոլեոնի այս հատու բանաձևումներում համարժեքորեն արտացոլված են այդ բախտորոշ ճակատամարտերի ռազմաքաղաքական ընդհանուր արդյունքները։
Ոչ-ոքիներով են ավարտվել շատ ուրիշ մեծ և փոքր ճակատամարտեր, օրինակ՝ ռուսների և ֆրանսիացիների միջև 1812 թ. տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտը, որը նույնպես կարճ ժամանակ անց ռուսների համար վերածվեց ռազմավարական հաղթանակի։ Ընդ որում, ճակատամարտից անմիջապես հետո ռուսական հրամանատարության մեջ ոմանք Բորոդինոն պարտություն էին համարում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսական բանակը նահանջեց ու Նապոլեոնին հանձնեց մայրաքաղաք Մոսկվան։ Մինչդեռ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովն ամենասկզբից էլ համոզված հայտարարում էր, որ Բորոդինոն հաղթանակ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն չէր ջախջախվել, այլև ֆրանսիացիներին մեծ կորուստներ պատճառելուց հետո կանոնավոր կերպով նահանջել էր ու անցել դիմադրության հաջորդ փուլին։
 
449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությանը կարելի է մանրամասնորեն ծանոթանալ՝ ընթերցելով իմ հետևյալ մենագրությունը և նրա հիման վրա կազմված գիտամեթոդական ձեռնարկը (համապատասխան հղումները տրվում են մեկնաբանության դաշտում).
1) Армяно-персидская война 449–451 гг. Кампании и сражения.– Eреван: Воскан Ереванци, 2016; СПб.: Алетейя, 2017.
2) «449-451 ԹԹ. ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ուսումնամեթոդական ուղեցույց և դիդակտիկ նյութեր հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների համար)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո «Ավան առողջության կենտրոն»-ում գողացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին․ Գարիկ Կարապետյան Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ) Բժիշկը զգուշացրել է հայտնի ըմպելիքի մահացու վտանգի մասին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ինԿոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից Նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք՝ սա ստրկության քարոզ է. Քրիստինե Վարդանյան Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Լարսը բաց է Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ասել է, թե ով է եղել իր թիրախը Ավտովթար Քասախ գյուղում․ կա տուժածԲանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել ԹրամփըՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. ՄանրամասներԹրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ) Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԵրևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն ԱյվազյանԹուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. ՖիդանՆեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերինԹրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսումՕրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատիցՔաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ ԱվանեսյանՀայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումըԱրաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսությանԲժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենըԱլիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքԳիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեներըԳիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթըԲարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանաԱմիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորՀայտնաբերվել է խորը քնի ոչ ակնհայտ պայմանՉինաստանում կնոջ ուղեղից ութ սանտիմետր երկարությամբ որդ են հեռացրել
Ամենադիտված