Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելն այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է․ Ավետիսյան
ԲլոգոսֆերաՊետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը, ում երկու օր առաջ ձերբակալել էին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել:
Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին»։