Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ընդդիմությունը ձայներ է գողացել ընտրությունների ժամանակ
ԱշխարհՎրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը ձայներ է գողացել, հայտնի է նման 81 դեպքի մասին։
Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է «РИА Новости»-ն։
«Մենք ունենք 81 հավաստի փաստ (ընդդիմության կողմից ձայների գողության – խմբ.)։ Սա խոսում է այն մասին, որ գողությունը համակարգային է եղել»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այդ ձայները գողացել են «Վրացական երազանք»-ից։