Թրամփը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում բաժանել Ռուսաստանը և Չինաստանը
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է «անջատել» Ռուսաստանը և Չինաստանը, եթե հաղթի գալիք նախագահական ընտրություններում։
Այդ մասին նա, Euromedia24.com-ի հաղորդմամբ, ասել է լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Միաժամանակ, Թրամփը պարբերաբար պնդում է, որ իր նախագահության տարիներին լավ հարաբերություններ է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Պուտինը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Սի Ծինփինի հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը օրինակ է, թե ինչպես պետք է կառուցվեն երկրների միջև հարաբերությունները։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նրանց թվում են ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսը, ով առաջադրվել է Դեմոկրատական կուսակցությունից։