Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ Հայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) 

Հարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվել

Հայկական Մամուլ

Հարկային ոլորտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կոչված են դյուրացնելու մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը:

Հարկ վճարողների օրվա կապակցությամբ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում ապրիլի 19-ին կազմակերպած միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, անդրադարձավ կադաստրային արժեքի որոշման հետ կապված որոշ սահմանափակումների վերանայմանը: «Եկամուտը չպետք է լիներ կադաստրային արժեքի 50 տոկոսից ցածր: Ունեցանք բացառություններ, որոնք, կարծես, արդարացի են: Հարկ վճարողները կամ չէին ունենում այնպիսի դեպք, որ ավելի բարձր արժեքով պետք է օտարումն անեին, կամ՝ հարկելն էր դժվար: Օրինակ, բացառություն է արվում այն դեպքերում, երբ գրավի առարկան մինչև 2021 թվականի հունվարի 1-ն է գրավի առարկա դարձել և հետագայում հարկադիր աճուրդով հարկ վճարողին է անցել: Օտարման գործարքի մասով այդ 50 տոկոսի նորմը չեղարկվել է: Այսինքն, բացառություն է սահմանվել օրենսդիրի մոտ, և դա ի օգուտ հարկ վճարողի է»,- նշեց Լեռնիկ Հարությունյանը:

«Մյուսը. շահութահարկ վճարողը ֆիզիկական անձից վերցնում էր ինչ-որ գույք, կարճ ժամանակ անց այն հետ էր վաճառում նույն ֆիզիկական անձին և ստացվում էր այնպես, որ բանկը, օրինակ, պետք է կիրառեր կադաստրային արժեքի 50 տոկոսը: Դրա հետ կապված հարց էր առաջանում: Այդ մասով էլ բացառություն սահմանվեց:

Նշվեց, որ բացառություն է արվել նաև հարկային օրենսգրքում լիզինգի վերաբերյալ անորոշությունները վերացնելու նպատակով: Կարգավորում է եղել նաև կադաստրային արժեքի մասով՝ նորից կադաստրային արժեքի 50 տոկոսը կիրառելի չէ:

Սահմանվել է նաև ներդրումները խթանող արտոնություն: «Եթե ընկերությունում կայուն ներդրում է կատարվում, այսինքն՝ բաժնետոմս, բաժնեմաս է ներդրվում և ներդրման տարում ու հաջորդ երկու տարիներին այդ ներդրումը չի օտարվում, ապա դա համարվում է եկամտահարկի նվազեցում: Այսինքն, կարճաժամկետը կհարկվի, իսկ երկարաժամկետի դեպքում ինքը հարկերից ազատված կլինի, ինչը կխթանի երկարաժամկետ ներդրումները»,- ներկայացրեց վարչության պետը:

Նա անդրադարձավ նաև կապիտալ ընթացիկ ծախսերի դասակարգման հետ կարգավորմանը: «Տեսնում էինք ֆիզիկական անձից պարզ գույքի վարձակալություն կամ անհրաժեշտ օգտագործման հետ կապված դեպքեր: Բայց, քանի որ չունեինք սկզբնական և հաշվեկշռային արժեքներ, ապա կարծես ցանկացած ինչ-որ մի փոքր աշխատանք, որ կատարվում էր այդ շենք-շինության վրա, դառնում էր կապիտալ ծախս և պետք է հարկվեր օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմա այդ փոփոխության արդյունքում հստակեցվեց և ասվեց, որ ֆիզիկական անձի ձեռք բերածի մասով սկզբնական արժեքը կլինի այն փաստաթուղթը, որով ինքը ձեռք է բերել: Եթե ձեռք բերելու փաստաթուղթը կբացակայի, կամ վարձատու կազմակերպությունների դեպքում՝ հարկման լուծման հարցում պայմանագրում նշված չի լինի սկզբնական կամ հաշվեկշռային արժեքը, ապա անշարժ գույքի դեպքում սկզբնական և հաշվեկշռային արժեքի հիմք կընդունվի այդ գույքի կադաստրային արժեքը: Դա կօգնի ավելի ճիշտ դասակարգել ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսերը»,- մատնանշեց Լեռնիկ Հարությունյանը:

Փոփոխություններ են եղել նաև չափագրումների մասով. «Ունեինք իրավիճակ. եթե ներմուծումը և իրացումը տարվա որևէ ամսում գերազանցում է 100 մլն դրամը, ապա կարող էինք նոր չափագրում անել: Այստեղ մի քանի բան է փոխվել. առաջինը բացի ներմուծումից և իրացումից նաև ձեռքբերումների նկատմամբ ենք հաշվարկելու: Տարվա ընթացքում որևէ ամսում 100 մլն դրամը դարձել է տարվա ժամանակաշրջանում 24 մլն դրամ: Հարկ վճարողների համար հստակ է լինելու նաև, թե որ ապրանքների մասով է չափագրում կատարելը: 100 մլն դրամը չգերազանցած շրջանառության հարկ վճարողների համար այդ կարգավորումները կգործեն 2025 թվականի հունվարի 1-ից: Նաև նախատեսվում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարողները հանդես կգան որպես հարկային գործակալ՝ շուկայից ձեռքբերումների դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և երկրորդային հումքի): Նաև պատասխանատվություն է նախատեսված. եթե չափագրումների ընթացքում ավելցուկ հայտնաբերվի, շրջանառության հարկ վճարողները կտուգանվեն նախատեսված ապրանքի արժեքի 20 տոկոսի չափով, իսկ կրկնվելու դեպքում այդ արժեքը կդառնա 50 տոկոս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են
Ամենադիտված