Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթը Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքը Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան «Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբը 

Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան

Հասարակություն

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն  Գևորգյանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ  Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի անկայուն և հակասական է դառնում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում աջակցում է Թուրքիան, վերընտրվելու կապակցությամբ եվրոպական ղեկավարության շնորհավորական ուղերձներն ընկալել է որպես հայերի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաև՝ Բաքվի հայ բանտարկյալները չեն տեսնում Եվրոպայի այդ նույն եռանդը Բաքվին մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ի՞նչ է իրականում տեղի ունենում: ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետամուտ են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեսքով այսպես կոչված հաջության պատմություն ստեղծելուն՝ Ուկրաինայում և Իսրայելում փակուղային իրավիճակի ֆոնին։ Հայաստանն այդտեղ հանդես է գալիս որպես թույլ օղակ և ենթարկվում է ուժեղ ճնշման՝ ավելի ու ավելի շատ զիջումների գնալով վերը նշված ձգտումը կյանքի կոչելու համար: Փոխարենը հայ ժողովրդին առաջարկվում են վաղանցիկ եվրոպական հեռանկար և ավելի լավ կյանքի նոր խոստումներ։

Նման հեռանկարի օգտակարության վերաբերյալ կասկածները պայմանավորված չեն դրա պիտանի լինելու կամ անհրաժեշտության աստիճանով. այն պարզապես անիրատեսական է: Ի լրումն բազմաթիվ այլ տեսակետների, այս սցենարն ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունների ուժեղացման և դեպի Արևմուտք Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի նպատակահարմարության, ու, ցավոք, ոչ ազատությունների, իրավունքների կամ ժողովրդավարական կառավարման արժեքների ու սկզբունքների համատեքստում։

Եվ ամենաանհեթեթն այն է, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները պնդում են, որ միջազգային հանրությունը և արևմտյան տերությունները Հայաստանին չեն աջակցի իր ազգային անվտանգությունը և պաշտպանական կարողություններն ապահովելու հարցում։

ԵՄ-ն և ԱՄՆ ը ցույց են տվել, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ Հարավային Կովկասում խաղի նոր կանոններ հաստատելու նրանց ձգտումներին։

Կցանկանայի, որ շատ պարզ մի ճշմարտություն ճիշտ գնահատականի արժանանար թե՛ Արևելքում, և թե՛ Արևմուտքում. նախ և առաջ ռազմավարական ներկայությունը Հայաստանում անպայման ենթադրում է դառնալ նրա անվտանգության երաշխավորը։ Եվ երկրորդ՝ Հայաստանից դուրս գալը հանգեցնում է Հարավային Կովկասից դուրս գալուն։ Ուկրաինայի փորձն ակնհայտորեն ցույց է տվել, որ կոնսենսուս պահանջող որոշումները կա՛մ շատ ուշ են ընդունվում, կա՛մ՝ շատ դժվարություններով` գտնվելով ձախողման վտանգի եզրին:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է իր գազային և նավթային «ասեղից» կախվածության մեջ դնել եվրոպական նոր երկրներ՝ դրանով իսկ ստեղծելով գործընկերների ավելի լայն դաշինք։ Նման ադրբեջանամետ և իրականում՝ հակաեվրոպական գործընկերությունը կխոչընդոտի ապագայում ցանկացած հայանպաստ քաղաքականություն որդեգրելը կամ իրականացնելը։

Արևմուտքի ակտիվ ներթափանցումը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի անմիջական եվրոպական հեռանկարների հետաձգված խնդրի հետ մեկտեղ, ինչպես նաև՝ առանց հաշվի առնելու պատմականորեն հաստատված ռուսական և իրանական շահերը Հարավային Կովկասում, կարող են հանգեցնել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի կողմից հզոր հակահայկական կոալիցիայի ձևավորմանը։

Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջորդած քննարկումները հաստատեցին, որ Հայաստանը չի կարող անտեսել հզոր քաղաքակրթական ներկայությունը տարածաշրջանում և առաջնորդվել միայն նոր շահերով։ Հակառակ դեպքում Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացումն ու նոր տարածաշրջանային էսկալացիան անխուսափելի են»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջ
Ամենադիտված