Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդուարդ Հակոբյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ: