Թրամփը կարծիքս հարցրեց Պուտինի մասին․ Ավստրիայի կանցլեր
ԱշխարհԱվստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հարցրել է իր կարծիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ավստրիայի կանցլերը հայտնել էր, որ երկուշաբթի օրը կեսժամյա հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական հակամարտությունը։ Նեհամերն իր երկիրը առաջարկել է՝ որպես բանակցությունների չեզոք հարթակ։
«Թրամփը լավ էր պատրաստվել զրույցին։ Նա անմիջապես խոսեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մասին: Նա ուզում էր իմանալ իմ եզրակացությունները՝ ինչպիսի՞ն է իմ տպավորությունը նախագահ Պուտինի մասին: Սա իսկապես ցույց է տալիս նրա հետաքրքրությունը»,-ավստրիական Puls24 հեռուստաալիքի եթերում ասել է Նեհամերը՝ հավելելով, որ, իր կարծիքով, Թրամփը ի վիճակի է նոր դինամիկա հաղորդել ներկա իրավիճակին։