Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան Բաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն է Մարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը» ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան Չեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. Սիմոնյան Կաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ է Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները Չենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա Մելիքյան Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի 

Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին». «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Դեռ խորհրդային տարիներին քաղաքացիներն իրենց հարցերը լուծելու համար հաճախ դիմում էին թաղային, քրեական հեղինակություններին, «օրենքով գողերին», որովհետեւ այդպես ավելի արագ էին հասնում իրենց ուզածին, քան իրավապահներին դիմելիս: Այդ երեւույթը պահպանվել եւ հասել է մինչեւ մեր օրերը։ Այսօր էլ մարդիկ երբեմն դիմում են գողականներին՝ իրավապահներին դիմելու փոխարեն, քանի որ, նախ, վերջիններիս նկատմամբ վստահություն չկա, եւ, հետո՝ եթե անգամ ինչ-որ գործողություններ անեն էլ, ապա ակնկալվող արդարությանը հասնելու համար տարիներ է պահանջվում։ 


Հոկտեմբերին՝ մի քանի օրվա տարբերությամբ, «օրենքով գողերին» դիմելու 2 դեպք է բացահայտվել․ «օրենքով գողերը» Կիլդիմ Արթուրին հանձնարարել են ստանալ 4 հազար 500 դոլար, եւ մյուսը` ինչ-որ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար։ Գողերի ու գողականների միջոցով հարցեր լուծելու պրակտիկան դեռ գոյատեւում է, չնայած 4 տարի առաջ ԱԺ-ն քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենք ընդունեց, որով քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար պատիժ սահմանվեց՝ 7-10 տարի ժամկետով։ Պատժի ենթակա է համարվում նաեւ գողականների ծառայությանը դիմելը:
Աճե՞լ, թե՞ նվազել են «օրենքով գողերին» դիմելու դեպքերը, եւ ինչո՞ւ են քաղաքացիները նրանց վստահում իրենց հարցերի լուծումը, նոր օրենքը զսպող դեր խաղացե՞լ է։ Զրուցել ենք ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի հետ։ 

«Իրականում նաեւ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքով էր դա նախատեսված... Պետք է անդրադառնանք՝ պրակտիկա ձեւավորվե՞լ է, թե՞ ոչ։ Մի քանի գործ է եղել, որը վերաբերել է «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացին, բայց թե որքանով դերակատարում ունեն, պետք է կրիմինոլոգիական հետազոտություն արվի եւ պրակտիկան օբյեկտիվ նայվի: Դրույթի աշխատել-չաշխատելու հետ կապված՝ ռեալ գիտական հետազոտության արդյունք է պետք: Դրույթները կան, նախատեսված են, այդ ուղղությամբ գործեր` քրեական վարույթների շրջանակում, եղել են, հիմա խնդրահարույց մի շարք հարցեր կան` դրույթների կիրառման հետ կապված: Այսինքն՝ թաղային հեղինակությանը ոչ միայն դիմելը, այլ նաեւ «օրենքով գողի» կարգավիճակի հետ կապված հարցեր կան: Մասնավորապես, երբ անձին նույն արարքի համար մեկ անգամ դատապարտում ես, հետո այդ անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակում է նույն կարգավիճակն ունենալ, քանի՞ անգամ կարող են նրան պատասխանատվության ենթարկել: Նմանատիպ հարցեր կան, որոնք ավելի շատ տեսական մակարդակի են, քան բնակչության արձագանքի»։ 

Աննա Մարգարյանը որպես դիտարկում ասում է, որ կարծես իրավապահ մարմիններին դիմելու մակարդակը մի քիչ աճել է․ «Դժվար է ասել՝ ինչն է եղել ընդհանուր գործոնը, ազդարարման մեխանիզմնե՞րը, այդ դրույթների առկայությո՞ւնը, թե՞ ընդհանուր վերաբերմունքն իրավապահ մարմինների նկատմամբ։ Դատական պրակտիկայի արդյունքները թույլ չեն տալիս հետեւություններ անել, շատ քիչ են դրանք, մի քանի վարույթով չենք կարող ասել՝ արդյունավետ են եղել, թե չէ: Մնացածը պետք է միջավայրում նայենք՝ ի՞նչ հարցերով են դիմում, եթե դիմում են»։ 

Անդրադառնալով վերջին դեպքին, երբ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողին», Մարգարյանն արձագանքեց․ «Հողի սեփականությունը թաղային հեղինակությունը չէր լուծելու, պետք է դիմեր պետական մարմիններին, դատարանը կարող էր դերակատարում ունենալ, ի վերջո, պետք է գնալ կադաստրային մարմիններ․․․․ Նախկինում ավելի հաճախ դիմում էին անձնական բնույթի խնդիրների պատճառով կամ երբ դառնում էին խարդախության զոհ, հույս չունեին, որ պետությունն իրենց կօգնի, ավելի շատ ֆինանսական  միջոցները հետ բերելու առումով էին թաղային հեղինակություններին դիմում։ Հիմա ավելի պակաս է, այսինքն՝ եթե նախկինում ավելի շատ էի լսում, որ նման հարցեր կան, այս վերջին տարիներին նվազել է։ Ոչ թե նվազել է զուտ օրենքի դրույթների առկայության պայմաններում, այլ մարդիկ ավելի զգոն են դարձել»։ «Օրենքով գողն» անձնական շա՞հն է հետապնդում։ «Առանց շահի չեմ կարծում, որ կներգրավվեն, այն նախկին պատկերացումները, որ նրանք այլընտրանք են արդարադատությանը, կարծում եմ՝ վերջին տարիներին փոխվել են` վերաբերմունքի առումով»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել
Ամենադիտված