Այսօրվանից մեկնարկել է Սուրբ Ծննդյան պահքը
ՀասարակությունԱյսօրվանից մեկնարկում է Սուրբ Ծննդյան պահքը, որը կտևի մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը:
«Պահեցողությամբ մարդը կկարողանա մաքրվել, անցնել ապաշխարության շրջան և ի վերջո կկարողանա հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի ծննդյան լուսավոր խորհրդին»,-Qahana.am-ի հաղորդմամբ, ասել է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
Քահանան հավելում է՝ կարևոր է, որ յուրաքանչյուր քրիստոնյա մտածի. «Շարժվե՞լ այնպես, ինչպես բոլորը, թե՞ մտածել՝ ինչ է մեզնից ակնկալում Տերը, ինչ է ասում Եկեղեցին՝ Աստծո խոսքով»:
Հայ Եկեղեցին ոչ թե արգելում է Տարեմուտը նշել, այլ հորդորում կերուխումերի ու հարբեցողության փոխարեն՝ ունենալ զուսպ կեցվածք: Զգույշ լինենք, չտարվենք հարբեցողությամբ ու մոռանանք այն օրվա մասին, որ գալու է:
Ժամանակին հայերը հետևել են այս խորհրդին, հիշեցնում է հոգևորականը: Քրիստոնյաները Սուրբ Ծննդից առաջ անցել են հիսնօրյա պահեցողության շրջան՝ Հիսնակը: Այժմ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ առանձնացված ընդմիջումներով: Մինչև խորհրդային կարգերը, հայերը շարունակում էին Տարեմուտը դիմավորել պահեցողությամբ: Ցավոք հետագայում միտումնավոր մեծ շուք է տրվել Ամանորի տոնակատարությանը՝ ստվերելու հոգևորը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։