Ուկրաինային աջակցելու եվրոպական ջանքերը չպետք է լինեն «ինքնաոչնչացնող և Եվրամիության համար չափազանց վնասակար»․ Ֆիցո
ԱշխարհՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բաց նամակով խնդրել է Եվրամիության ղեկավարությանը ուշադրություն դարձնել Ռուսաստանից գազի տարանցումը դադարեցնելու Ուկրաինայի որոշմանը։ Այս մասին հայտնում է Gazeta Ru-ն։
Նամակում նա իր համոզմունքն է հայտնել, որ ԵՄ բոլոր քաղաքացիների շահերից է բխում, որ Ուկրաինային աջակցելու եվրոպական ջանքերը լինեն ռացիոնալ, այլ ոչ թե «ինքնաոչնչացնող և Եվրամիության համար չափազանց վնասակար ժեստերի» տեսքով։
Ըստ Ֆիցոյի՝ ԵՄ-ն պետք է այս «աննախադեպ իրավիճակին պատշաճ ուշադրություն և հրատապություն տա»։
Նախկինում Ֆիցոն ասել էր, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումը Եվրոպային կարժենա 120 միլիարդ եվրո 2025 և 2026 թվականներին: