Սեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի 

Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան

Բլոգոսֆերա

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Սրանք Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են՝ «Ծառերը» վիպակից։

Մաթևոսյանի այս մարգարեական բանաձևն հիմա ամենօրյա ապրում է ու մտրակող ցավ․․․ Ցավ, որովհետև  մեր կողքին  կա զուգահեռ մի իրականություն, ուր ամենօրյա ռիթմով բախվում ենք անասունի կերպը նախընտրած  «մարդկանց»  տեսակին, ու նրանք քիչ չեն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծվել են ոգեղեն  Հայաստանի փլուզմանը։

Հրահանգն այդպիսին է․ և  տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարավոր ամենանողկալի որակների դրսևորման համար ․․․
Սրանցը ուրացումն է՝ պատմությունից մինչև  հավատ, դասագրքից մինչև եկեղեցի, անգամ սեփական կենսագրություն․․․

Այն տեսակի սրբազան փարոսները  պաշտոնն ու փողն են։  Սրանք պատրաստ են կյանքի  «սկզբունքներ ու համոզումներ»  խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին  ներդաշնակ լինելու,  լափամանին մոտ  ու հարմարավետ տեղավորվելու համար։ 

Սրանց թվում է, թե եկել է  ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկա ներկա առանց անցյալ։

Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցյալն իրենց  ու մեր հավաքական ինքնության մասն է, նույնքան ներկա։

Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիևի կամ էրդողանի  հրահանգով գրած պատմության մեջ իրենք էլ չկան, իրենք  էլ են դառնում անպետք ոչ մի բան, օգտագործված ու շպրտված  ոչ մի բան, ոչնչություն, զրո․․․

Սրանք չեն հասկանում, որ անգամ  իրենք իրենց պետք չեն, իրենք ինքնաընկալում  էլ չունեն,  իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ  ու այսրոպեական շահից դուրս չկան․․․

Անհայրենիք Էս տեսակը սրբություն չունի, չունի նաև  անձնական ինքնորոշման կայուն հենարան։
Սրանք  չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ  պատմությունն ու անցյալը մեր ինքնության մասն են, չկա ներկա առանց անցյալ։ Ի վերջո, չկա ազգ առանց պատմության։

Սա մշտապես տեր փնտրող անողնաշար տեսակն է,  ուժի դեմ քծնող ու ճկվող, արմատից թույլ, բայց պոռոտախոս ու ոչնչատեսիլ։

Ի վերջո, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հավաքական հիշողությունը։  Իսկ մենք հո լավ ենք հիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները,  նախկիններին քսմսվելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրությունը բիսնեսի  ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարո  արժեքները։

Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել և չգիտեն, որ հիշողությունից բռնի զրկվածին ու  սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկյան փորձված միջոց է՝  հավատարիմ ու անուղեղ ստրուկներ  բուծելու միջոց․․․

Իսկ թուրքը՝ նաև ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղությամբ շարունակում են ապրել նաև ձեր զավակները։

ԱՄՈԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։
Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․
Հ․Գ․Արգահատելի են  նաև նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանության/ լուռ ու հաշտ վկան են»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներով
Ամենադիտված