Արթուր Վանեցյանն ընդունեց, որ Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութն արել էր ՔՊ-ական Արեն Մկրտչյանը․ Բորիս Մուրազի
ԲլոգոսֆերաԼրագրող Բորիս Մուրազի Թամոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախ ընդունեց, որ Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութը վատն էր և թիրախավորել է մարդուն, բայց չմոռացավ ավելացնել, որ դա իրենք չեն արել այլ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը։ Այսինքն ինքն է եղել ԱԱԾ տնօրենը բայց Արեն Մկրտչյանը ինչ ուզել տարածել է ԱԱԾ-ի անունից։ ՈՒմ էինք մի կտոր հաց տվել, որ էդ ՔՊ-ականը ուրիշ բան չի տարածել ԱԱԾ անունից»։