Աֆղանստանում կանանց արգելվում է աշխատել հասարակական կազմակերպություններում․ «Թալիբան» շարժում
ԱշխարհՄարդասիրական կազմակերպությունները դադարեցնում են գործունեությունը Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբների իշխանություններն արգելեցին կանանց աշխատել իրենց տարածքում։ Նախկինում աղջիկներին արգելվում էր մուտք գործել երկրի բուհեր, գրում է Euro News-ը։
Չորս խոշոր մարդասիրական կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը Աֆղանստանում։ Նրանք նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը կանանց արգելել է աշխատել հասարակական կազմակերպություններում, որոնցից ավելի քան 180-ը երկրում կա։
Միջազգային օգնության գործակալությունների ներկայացուցիչները զգուշացնում են, որ պարենային և տնտեսական ճգնաժամի պայմաններում դա աղետալի հետևանքներ կունենա բնակչության համար։
«Մենք կոչ ենք անում թալիբների իշխանություններին հնարավորինս շուտ չեղարկել այս որոշումը։ Սա տեղի է ունենում ամենավատ պահին, երբ Աֆղանստանի տնտեսությունը փլուզվում է, և մենք աշխատուժում կանանց կարիք ունենք, որպեսզի տնտեսությունը վերականգնվի», վկայակոչել է Աֆղանստանում փախստականների նորվեգական խորհրդի տնօրեն Նիլ Թերները։