«Միջադեպերի կրկնությունը կանխելու համար ամբողջությամբ թարմացրեք ավիացիոն անվտանգության համակարգը»․ Սանգ Մոկ
ԱշխարհԿորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը հրամայել է «ավիացիոն անվտանգության բարելավում» այն բանից հետո, երբ դեկտեմբերի 29-ին Մուան օդանավակայանում վթարի ենթարկվեց Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարարությունը, որը գլխավորում է Չոյ Սանգ Մոկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 30-ին նա չորրորդ նիստն է անցկացրել արտակարգ իրավիճակների և անվտանգության կենտրոնական շտաբում, որը գումարվել է ի պատասխան Jeju Air ինքնաթիռի կործանման։ «Միջադեպերի կրկնությունը կանխելու համար հրատապ անվտանգության ստուգում անցկացրեք օդանավի ամբողջ ինտերիերում և ամբողջությամբ թարմացրեք ավիացիոն անվտանգության համակարգը», - մեջբերում է նախարարությունը Չոյ Սանգ Մոկի խոսքերը։