Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան #ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկում Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում 

Նախաձեռնել ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն. ստորագրահավաք է սկսվել

Հասարակություն

Արցախի քաղաքացիները, ինչպես նաև այլ մտահոգ անձինք կոչ են անում Միջազգային Քրեական Դատարանի Դատախազին Արցախում կատարված հանցագործությունների փաստով քննություն նախաձեռնել:

 

Կոչը տեղադրվել է Change.org կայքում:

 

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

Ստորեւ ներկայացնում ենք հանձնագիրը.

Հարգելի Միջազգային Քրեական Դատարանի Դատախազ,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս և այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ սկսել 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։

News

 

 

Նախաձեռնել ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն. Ստորագրահավաք է սկսվել Change.org կայքում

12:23, 14.10.2024

Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան

Թեմա: Քաղաքականություն

 

Արցախի քաղաքացիները, ինչպես նաև այլ մտահոգ անձինք կոչ են անում Միջազգային Քրեական Դատարանի Դատախազին Արցախում կատարված հանցագործությունների փաստով քննություն նախաձեռնել:

 

Կոչը տեղադրվել է Change.org կայքում:

 

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

 

Ստորեւ ներկայացնում ենք հանձնագիրը.

 

Հարգելի Միջազգային Քրեական Դատարանի Դատախազ,

 

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս և այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ սկսել 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։

 

 

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը հաշվվում է մի քանի հազարամյակ։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավված է Ադրբեջանի զինված ագրեսիայի, 10-ամսյա պաշարման, էթնիկ զտումների եւ այլ ցեղասպան գործողությունների արդյունքում։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, համաձայն որի Ղարաբաղ մտցվեցին ռուսական զորքեր՝ որպես խաղաղ բնակչության անվտանգության եւ Լաչինի միջանցքի՝ Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունեության երաշխավոր։

 

Չնայած օրենսդրության համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կազմով, Ռուսաստանը միակողմանիորեն ներմուծեց զորքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատյաններում։ Ռուսական զորքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչը թույլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների իրավունքների խախտումները եւ ցեղասպան գործողությունները։

 

Խաղաղ բնակիչները, ովքեր լքել էին Ղարաբաղը 2020 թվականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի օկուպացված Ղարաբաղ՝ ռուսական զորքերի, անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխիքների ներքո, ով հրապարակայնորեն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ նաեւ գուցե նշենք էլի Պուտինի խոսքը՝ ղարաբաղցիները Ղարաբաղում կապրեն արժանապատվորեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ հայ բնակչության տեղահանությունը նույնպես իրականացվեց ռուսական զորքերի ներկայությամբ։ Խաղաղ բնակիչները մնացին շրջափակված Լեռնային Ղարաբաղում առանց միջազգային անվտանգության երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին տորպեդահարել էր։ Ռուսական զորքերը նպաստեցին ղարաբաղյան զինված ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանության իրենց իրավունքը։

 

Այս ամենը հանգեցրեց խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների, կոլեկտիվ եւ մասնավոր գույքի կորստին, գերեզմանների եւ հազարամյա պատմական ժառանգության կորստին։

 

Փաստերի հաստատման առաքելությունը, որն իրականացվել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens' Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds- ի կողմից, հաստատել է, որ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ ադրբեջանական իշխանությունների եւ զինվորականների կողմից կատարված գործողությունները, ինչպես նաեւ Առաքելության զեկույցում նշված այլ արարքները, որը հրապարակվել է «Ինչու՞ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են անցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ

 

ուղղված հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են բնակչության տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը։

Ադրբեջանի հանցագործությունների մասին խոսվում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում: Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը դիտավորյալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյությունը եւ գոյատեւումը։ Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց թվում կազմակերպությունն առաջարկում է Միջազգային քրեական դատարանին մանրակրկիտ քննություն անցկացնել եւ հնարավոր քրեական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված սարսափելի գործողությունների մեղավորների նկատմամբ։ Կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանի կառավարությունը գիտակցաբար եւ համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանում։

 

Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննություն եւ գնահատում՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առումով, ինչի մասին խոսվում է տարբեր միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում։

1992 թվականին միջազգային հանրությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը՝ ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը։ Հայաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնվելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կոնֆերանսում։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն ստանձնեցին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

 

Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ՝ 1991-94թթ., երկրորդ անգամ՝ 2016թ. ապրիլին, երրորդ անգամ՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին, եւ, վերջապես, չորրորդ անգամ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին։

2022թ. դեկտեմբերի 12-ին սկսված 10-ամսյա շրջափակման ընթացքում ադրբեջանական ուժերը համակարգված կերպով ահաբեկում էին հայ բնակչությանը. Մենք՝ հայերս, ենթարկվում էինք դաժան հոգեբանական ճնշման.

 

- Ադրբեջանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող գազը, կտրեց էլեկտրահաղորդման գծերը՝ հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր ինտերնետի մալուխները։ Այս բոլոր հաղորդակցության միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր։ Այսպիսով, հիվանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցվում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթե ցամաքեց։

Ադրբեջանցիները սպառնում էին հայերին ֆիզիկական հաշվեհարդարով, եթե մենք՝ հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան տեքստերով աուդիո ձայնագրություններ բնակավայրերի մոտակայքում։

 

- Արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական անձանց վրա, կրակահերթեր հայ ֆերմերների ուղղությամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում։ Այս գործողությունները հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում եւ անհնար դարձրին գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը։ Հաճախ նրանք թույլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահավաքի սեզոնին գնդակոծում էին դաշտերը՝ թույլ չտալով հավաքել բերքը։

 

- Արձանագրվել են ենթակառուցվածքների ծառայությունների աշխատակիցների սպանություններ, օրինակ՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղվող ջրտնտեսության աշխատակիցների սպանության եւ վիրավորման դեպքեր։ Նաեւ կրակ է բացվել ոստիկանական մեքենայի վրա եւ սպանվել են հայ ոստիկաններ։

Բազմիցս ադրբեջանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հենց Լաչինի միջանցքում՝ ապօրինի հսկիչ կետում՝ նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ։ Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանա անօդաչուների եւ պայթող արկերի ձայները։

 

Այս ամբողջ կամայականությունը հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ադրբեջանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչության համար։ Հայերի դեմ վերջին ագրեսիան՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դարձավ Ադրբեջանի հանցագործությունների գագաթնակետը։ Բնակավայրերը կտրվեցին շրջկենտրոններից, շրջանները՝ կենտրոնից՝ Ստեփանակերտից, կապը խզվեց։

 

Հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը պլանավորված կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

Հայկական պատմական հուշարձանները կա՛մ ոչնչացվում են եւ ջնջվում երկրի երեսից, կա՛մ յուրացվում։

 

Միջազգային դատարանները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, բազմիցս պարտավորեցրել են Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից հետո՝ ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գույքն ու մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործությամբ, այլ նաեւ իր հայտարարություններով, այդ թվում՝ հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ։

 

Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար հիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ՝ կատարել Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Նման պահանջների բացակայությունը տպավորություն է ստեղծում, թե հայերը 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են Ադրբեջանի երաշխիքներով՝ ինտեգրվելու նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտավորությունները։

 

Հարգելի Դատախազ,

 

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Հարգելի Դատախազ,

 

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

 

Խնդրում ենք Ձեզ, պարոն Դատախազ, ներկայացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն։ Ձեր միջամտությունը կարող է դառնալ վճռորոշ քայլ՝ ճշմարտությունը եւ արդարությունը հաստատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու ուղղությամբ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով
Ամենադիտված