Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը Հանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ Նեթանյահու Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով

Գիտություն և Մշակույթ

Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։ 

Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը և սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը՝ Պիկատը պատասխանեց․ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»։  

Նա մանրամասնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաև հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:  

«Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն:  Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց», - ասաց Քրիստա Պիկատը։  

Նա հավելեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախուստի դիմել և հաստատվել Հայաստանում, նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառույցի աջակցությունն ու օգնությունը և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանականական առումներով։  

«Բացի այդ, ուղարկված առաքելությունը նաև փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, այն կենդանի ժառանգության պահպանմանը, որն ունեն այս համայնքները։ Մեզ համար շատ կարևոր է, որ համայնքն իրականում քննարկի, թե որոնք են իր սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունի», - նշեց Քրիստա Պիկատն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում, եթե կան ավանդույթներ, որոնք անհետացման եզրին են, կարելի է նաև միջոցներ փնտրել, թե ինչպես պահպանել դրանք։ 

Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ է ցանկանում աշխատել այս համայնքների և, իհարկե, իշխանությունների հետ՝ մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: 

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական այն մշակութային ժառանգությունը, որը դարեր ի վեր գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնեց, որ կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։  

«Կցանկանայի նաև նշել, որ այժմ 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Այնպես որ, դա նաև անդամ երկրների և կոմիտեի որոշումն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպե՞ս կարող է ներգրավվել և աջակցել երկրներին», - եզրափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում
Ամենադիտված