Քաղաքական զրո բաղադրիչով տեքստ, ուշադրություն․ Լիլիթ Բլեյան
Հրապարակումներ
Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական զրո բաղադրիչով տեքստ, ուշադրություն։
Արդեն առնվազն երկրորդ ամիսն է` հանրապետությունում H1N1 ու հարակից վիրուսներ են պտտվում։ Էս վիրուսների ռեպլիկացիայի դեմ ամենաարդյունավետ պրեպարատը (նաև` կանխարգելման համար), Տամիֆլյուն է։
Գիտե՞ք ինչ արժի Տամիֆլյուն Երևանի դեղատներում։ Մի տուփը (10 կապսուլանոց), արժի 17 000 դրամ։
Գիտե՞ք ինչ արժի նույն տուփը Մոսկվայում։ Մոտ 2600-2700 դրամ։
Մոսկվան չեք սիրում, լավ, Թբիլիսիում նայենք. նույն տուփն էնտեղ արժի մոտ 5700 դրամ։
Հիմա խոր շունչ, և բոլորով բազմաձայն կրկնում ենք. սիրելի՜՜ հայրենակիցնեեեեեր, մեր պետությունըըըըըըըը՜՜՜…»:
