Արտակարգ դեպք՝ Երևանում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի տներից մեկում ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան նկուղում առաջացած կրակի տարածումը կանխել են բնակիչները, ապա՝ մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը։
