Երբ տեղի կունենա Իսրայելի կողմից սպանված Հասան Նասրալլայի հուղարկավորության արարողությունը
Աշխարհ
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հայտարարել Է, որ փետրվարի 23-ին տեղի կունենա Իսրայելի կողմից սպանված նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հուղարկավորության արարողությունը:
Նաիմ Քասեմը նաև հայտնել Է, որ որպես նախկին գլխավոր քարտուղար արարողություն կանցկացվի Հաշիմ Սաֆիուդդինի համար, որ նույնպես սպանվել Է Իսրայելի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նասրալլան գաղտնի հողին է հանձնվել ժամանակավոր գաղտնի վայրում, որտեղ կմնա այնքան, քանի դեռ հնարավոր չի լինի ժողովրդական հուղարկավորություն անցկացնել: Պորտալի Նշվել է, թե Նասրալլային կհուղարկավորեն Ռամադան ամսվա մահմեդական Պահքից առաջ, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)