Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն
Իրավունք
ոկտեմբերի 17-ին Փարիզ-Երևան չվերթի օդանավում միջադեպ է տեղի ունեցել։ «Wizz Air» ավիաընկերության ուղեկցորդուհին ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ ուղևորներից մեկը ալկոհոլային խմիչք չստանալու պատճառով սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և ձեռքով դիպել իր ոտքին. փոխանցում է Shamshyan.com-ը։
Ուղեկցորդուհու խոսքով՝ ուղևորը խնդրել է իրեն ալկոհոլ տրամադրել, սակայն մերժում է ստացել, քանի որ արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Ավելի ուշ նա նկատել է, որ ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Երբ վերցրել է խմիչքի տարան, տղամարդը սկսել է ոչ ադեկվատ պահել իրեն, հայհոյել և դիպչել նրա ոտքին։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպի մասնակիցը Վրաստանի 42-ամյա քաղաքացի Պատա Մ․-ն է։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի՝ «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից