7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է՝ գրանցելով տարվա ամենամեծ գնաճը

Պարենային ապրանքների գների համաշխարհային հենանիշերը հոկտեմբերին վերջին 18 ամիսների բարձրակետին են հասել, որտեղ ամենամեծը բուսական յուղերի կտրուկ վերելքն է։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 127.4 միավոր է կազմել, որը 2.0 տոկոսով բարձր է սեպտեմբերի և 5.5 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա ցուցանիշներից։ Այսուհանդերձ, ինդեքսը շարունակում է 20.5 տոկոսով ցածր մնալ 2022 թվականի մարտին գրանցված բարձրակետից։

«ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հոկտեմբերին 7.3 տոկոսով շեշտակի աճ է գրանցել՝ հասնելով երկու տարվա ամենաբարձր կետին, որը պայմանավորված է արմավի, սոյայի, արևածաղկի և ռափսի յուղերի գնանշումների աճով, ինչի հիմքում գլխավորապես արտադրությանն առնչվող մտահոգություններն են։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը հոկտեմբեր ամսին բարձրացել է 0.9 տոկոսով, որտեղ առաջատարները ցորենը և եգիպտացորենն են՝ արտահանման հարաճուն գներով։ Ցորենի համաշխարհային գների վրա իրենց ազդեցությունն են ունեցել հյուսիսային կիսագնդի հիմնական արտահանող երկրներում տիրող անբարենպաստ եղանակային պայմանները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն գնի ոչ պաշտոնական  վերասահմանումն ու սևծովյան տարածաշրջանում լարվածության աճը։ Բարձրացել են նաև եգիպտացորենի համաշխարհային գները, որոնց մասամբ վեր են մղել Բրազիլիայում գետերի մակարդակի իջեցման հետևանքով երկրում ներքին պահանջարկի մեծացումը և տրանսպորտային դժվարությունները։  Ի հակադրություն սրան, ՊԳԿ բոլոր բրնձատեսակների գնային ինդեքսը 5.6 տոկոսով նվազել է հոկտեմբերին՝ պայմանավորված «ինդիկա» տեսակի բրնձի գնիջեցմամբ, որը կապված է Հնդկաստանում չկոտրված բրնձի արտահանման սահմանափակումների վերացումից հետո արտահանողների միջև մրցակցության թեժացման հետ։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը 2.6 տոկոս աճ է արձանագրել  2024-2025 թվականների արտադրական հեռանկարների շուրջ ավելացող մտահոգությունների պատճառով, որը կապված է Բրազիլիայում տևական չորային եղանակների հետ։ Անմշակ նավթի միջազգային գների բարձրացումը նույնպես նպաստել է շաքարի գնանշումների աճին, քանի որ շաքարեղեգի ավելի մեծ քանակներ են ուղղվել էթանոլի արտադրությանը, թեպետ բրազիլական ռեալի թուլացումը ԱՄՆ դոլարի նկատմամբ ինչ-որ չափով սահմանափակել է այդ աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը 1.9 տոկոսով բարձրացել է հոկտեմբերին՝ 21.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արժեքը։ Այս բարձրացումը հիմնականում բացատրվում է պանրի և կարագի միջազգային բարձր գներով, չնայած նրան, որ կաթի փոշու գինը նվազել է։ 

Աճի ընդհանուր միտմանը հակառակ, ՊԳԿ մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0.3 տոկոսով՝ հիմնականում խոզի մսի գների անկման պատճառով, որը հետևանք է սպանդի ծավալների մեծացման՝ չնայած Արևմտյան Եվրոպայում ներքին ու արտաքին ցածր պահանջարկին։ Թռչնամսի համաշխարհային գները որոշ չափով նվազել են հոկտեմբերին, մինչդեռ ոչխարի մսի գները կայունություն են պահպանել։ Սրան հակառակ, չափավոր աճ են գրանցել տավարի մսի գները՝ միջազգային ձեռքբերումների ծավալների մեծացման համատեքստում։ 

Առավել մանրամասն՝ հետևյալ հղմամբ։

2024-2025 թթ. կանխատեսումների թարմացված տվյալներով՝ կաճի բրնձի, հացահատիկի արտադրությունը և կնվազի եգիպտացորենի արտադրությունը

ՊԳԿ-ի նոր թողարկված Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի համաձայն՝ 2024 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրության շուրջ 0.4 տոկոս նվազում է կանխատեսվում նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 2 848 միլիոն տոննայի, ինչը պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։

Ակնկալվում է, որ ցորենի համաշխարհային արտադրությունը կավելանա Ասիայում արտադրական ծավալների աճի շնորհիվ, որը պայմանավորված է տարածքների ընդլայնմամբ և բարենպաստ եղանակային պայմաններով, և ավելի քան փոխհատուցում է Եվրոպայի հիմնական արտադրողների արտադրության ծավալների անկումը: Կանխատեսվում է, որ կերային հացահատիկի արտադրությունը 2023 թվականի ռեկորդային մակարդակից կնվազի, ինչը հիմնականում բացատրվում է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով եգիպտացորենի արտադրության ծավալի նվազմամբ։ Միևնույն ժամանակ, 2024-2025 թթ. սեզոնին բրնձի համաշխարհային արտադրանքը կարող է ռեկորդային 538.9 միլիոն տոննայի հասնել՝ աննախադեպ ծավալի տնկումների շնորհիվ:

«Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը 0.5 տոկոսով կաճի՝ հասնելով 2 857 միլիոն տոննայի և հանգեցնելով բրնձի ու ցորենի սպառման ավելացմանը: Հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարներն, ըստ կանխատեսումների, կընդլայնվեն 0.6 տոկոսով՝ մինչև 889 միլիոն տոննա, որը մեծապես պայմանավորված է բրնձի պաշարների ակնկալվող մեծացմամբ։ Սա կհանգեցնի հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ միջազգային պաշարների 30.6 հարաբերակցության, որը մոտ է հինգ և տաս տարիների միջին մակարդակին։

Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առևտուրը ներկայում կանխատեսվում է 485 միլիոն տոննա՝ 3.9 տոկոսով պակաս 2023-24 թթ. ցուցանիշից։ Կանխատեսվում է բրնձի համաշխարհային առևտրի աճ, իսկ հացահատիկի և կերային հատիկեղենի դեպքում՝ անկում։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Հացահատիկային ապրանքների համաշխարհային շուկաների ավելի մանրամասն վերլուծությունը կտրամադրվի ՊԳԿ «Պարենի հեռանկարների» առաջիկա զեկույցում, որը կհրապարակվի նոյեմբերի 14-ին»,- հայտնում են ՊԳԿ -ից:

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ), որը գտնվում է ՊԳԿ-ում, հրապարակել է իր ամենամսյա Շուկայի վերահսկման փաստաթուղթը, որտեղ կանոնավորապես կատարվող վերլուծության հետ միասին քննարկվում են նաև լայն սպառման հացահատիկային ապրանքների արտահանումների նկատմամբ  2007 թվականից ի վեր գործող սահմանափակումների հարցում առկա զարգացումները։ 

45 երկիր ունեն սննդամթերքի արտաքին օգնության կարիք, իսկ հինգում ծանր արտակարգ դրություն է

Աշխարհում 45 երկիր սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեն, ինչպես վկայում է Մշակաբույսերի հեռանկարների և պարենամթերքի իրավիճակի մասին եռամյա զեկույցը, որը նույնպես հրապարակվել է ՊԳԿ գլոբալ տեղեկատվական և վաղ ահազանգման համակարգի կողմից (GIEWS)։ 

Զեկույցում մանրամասն ներկայացված են այս երկրներում տիրող պայմանները՝ ներառելով 33 երկիր Աֆրիկայում, ինը՝ Ասիայում, երկուսը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում, մեկը՝ Եվրոպայում, ինչպես նաև տարածաշրջանային տվյալներ, որոնք վերաբերում են 2024 թվականի համար հացահատիկային ապրանքների խիստ տարբերվող կանխատեսումներին՝ ամբողջ աշխարհում:

Հակամարտությունները և անապահովությունը համարվում են պարենային սուր անապահովության հիմնական պատճառները. 2024 թվականին Գազայի հատվածի, Հայիթիի, Մալիի և Սուդանի բնակչությունը գտնվում է պարենային սուր անապահովության IPC 5 մակարդակում:

Հացահատիկային ապրանքների համախառն արտադրանքը 44 ցածր եկամուտ և պարենային անբավարարություն ունեցող երկրներում (LIFDCs) կանխատեսվում է աննշան բարձր՝ հնգամյա միջին ցուցանիշից, ընդ որում, ակնկալվում է, որ աֆրիկյան LIFDC երկրներում ընդհանուր արտադրությունը կմնա գրեթե միջին մակարդակի, քանի որ Հարավային Աֆրիկայում բերքի ցածր մակարդակն, ըստ կանխատեսումների, կփոխհատուցվի այլ տարածաշրջաններում նկատվող աճով: Կանխատեսվում է, որ այս խմբի երկրներում ներմուծման կարիքները շուրջ 8 տոկոսով բարձր կլինեն հնգամյա միջին ցուցանիշից, ըստ որում՝ այդ աճը հիմնականում կկենտրոնանա Արևելյան և Հարավային Աֆրիկայում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենադիտված