Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ասել է, թե ով է եղել իր թիրախը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը իրավապահ մարմիններին հայտնել է, որ իր թիրախը ամերիկացի առաջնորդի վարչակազմի պաշտոնյաներն են եղել, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Կրակոցների մեջ կասկածվող Քոուլ Ալանը ձերբակալությունից հետո իրավապահ մարմիններին ասել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա», – ասվում է CBS-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում, որտեղ Սպիտակ տան թղթակիցների և ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում՝ Թրամփի և նրա կնոջ համար կազմակերպվել էր հանդիսավոր ընթրիք, հնչել են կրակոցներ, բոլոր ներկաները տարհանվել են։ Կասկածյալը արագորեն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, գաղտնի ծառայության մեկ գործակալ վիրավորվել է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու