Զախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. Բիլյալետդինով
Սպորտ
Հայտնի մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը «Ռեալ Սոսյեդադում»։ Մասնագետը կարծում է, որ կիսապաշտպանը չի կարողացել հարմարվել Լա Լիգային և վատնել է իր ժամանակը Իսպանիայում։
«Ասում են, որ նա վնասվածքներ ունի, մեկը մյուսի հետևից։ Կարծում եմ՝ Զախարյանը պարզապես վատնել է իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները։ Երբ դու չես խաղում արտասահմանում, դու, կարծես թե ֆուտբոլիստ ես, բայց նաև մի տեսակ զբոսաշրջիկ», - փորձագետի խոսքերն է մեջբերում Legalbet-ը։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամո Մոսկվայից» 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը 20 խաղում խփել է մեկ գոլ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու