Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) 

ԼՂ հարցում մեր քաղաքականությունը միակ տարբերակն էր, որ պետություն ունենալու շանս ստանանք. Փաշինյան

Քաղաքական

Ընդդիմության հարգարժան մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և անընդհատ բերում են հարթակ: Ես այսօր պետք է դրան անդրադառնամ: 2018 թվական կամ 2017 թվական, կամ 2016 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես է՝ ճանաչեիք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է՝ պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ:

Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է: Իսկ ի՞նչ է Ղարաբաղը: Ինչո՞վ է սա կարևոր, սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, մաքսիմում 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա, պետք է կամ ծնվի երեխան կամ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ սրանից բխող, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով պետք է ծնվի, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին պետք է լինի, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի:

Խնդիրը հետևյալն է, պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է: Եվ այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարցի, այնուամենայնիվ, այն ինչ տեղի է ունեցել ի՞նչ է, տեղի ունեցածը ի՞նչ է և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է սխալ:

Վերջերս բոլորովին ուրիշ առիթով արձանագրեցի, որ այս վերջին առնվազն 4 տարում ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տվել և այդ հարցերին փորձել եմ պատասխանել: Եվ ես ուզում եմ ինչ-որ առումով այդ պատասխանի մի հատվածը կիսել նախ խորհրդարանի և հանրության հետ: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ, և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանո՞վ է ճիշտ եղել այդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: Ես ուզում եմ ձեզ էլի իմ տպավորությունն ասել՝ հասկանալիորեն չհավակնելով բացարձակ ճշմարտություններ կրողի դերին:

Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի՝ այդ իրավիճակը, կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։

Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու, շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Կրկին ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք, ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս, հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը։

Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Պետք է այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք երկու տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի։ Բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք՝ պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է։

Մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա և քայլ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը և միջավայրը ու հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք, ահա երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե հերթական տեսլականն եմ ձևավորում ապագա սերունդների համար»,– ասաց Փաշինյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռ
Ամենադիտված